Հենց նոր ավարտվեցին շախմատային թագի հավակնորդների մրցաշարի յոթերորդ տուրի վերջին երկու` Լեւոն Արոնյան-Ալեքսանդր Գրիշչուկ, Մագնուս Կառլսեն-Թեյմուր Ռաջաբով պարտիաները: Երկուսում էլ առաջատարները ոչ-ոքի խաղացին ու արդեն ունեն հինգական միավոր: Ավելի վաղ խաղաղ ելք էին ունեցել Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Կրամնիկ, Վասիլի Իվանչուկ-Պյոտր Սվիդլեր դիմակայությունները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ